Առաջարկ դեռևս չկազմավորված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին


15:12 , 27 հունվար, 2017

Картинки по запросу վախթանգ սիրադեղյանԱռաջարկ դեռևս չկազմավորված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին

Փոխնախարարների ինստիտուտը այսօր լուրջ շռայլություն է մեր երկրի համար, հատկապես որ դրանք երբեմն կամ հաճախ փոխարինում են մեկը մյուսին կամ միմյանց գործառույթները կրկնում: Մենք, որքան ես հասկանում եմ, տվյալ ինստիտուտի հարցում ընդօրինակել ենք հարուստ Իսրայելի օրինակը, որում հնարավոր են նման շռայլություններ կուսակցությունների միջև համագործակցություն ապահովելու նպատակով: Սակայն մեր երկփուլանի ընտրություններն արդեն իսկ կոչված են ապահովելու այդ համագործակցությունը, իսկ մինչև զուտ խորհրդարանական կառավարմանն անցնելը այդ ինստիտուտն ընդամենը այս կամ այն անձին լավություն անելու հայկական սովորույթ էր: Նախարարությունն ունի աշխատակազմ և դրա ղեկավար, ով կոչված է ապահովելու այդ աշխատակազմի նորմալ գործունեությունը, իսկ նախարարն ընդամենը քաղաքական պաշտոն է, որը կոչված է կյանքի կոչելու իր կուսակցության ծրագրերը, և այդ կառուցվածքում ես չեմ տեսնում նախարարին փոխարինողի պաշտոնի անհրաժեշտությունը, հատկապես որ վերջինս կարող է նույնիսկ չլինել կուսակցական։