2016թ-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:
Աճ է արձանագրվել արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում: Մասնավորապես՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,7 տոկոսով, ծառայություններինը՝ 7,1 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 1 տոկոսով: