Մոնթեի մարտական ըներները պատմում են


13:22 , 25 հունվար, 2017

Картинки по запросу մոնթեՄոնթեի մարտական ընկերները պատմում են, որ նրա ամենակեղտոտ բառը «էշն» էր։ Բարկանալուց նա հենց այդ բառն էր կիրառում:

Մի անգամ Մոնթեին տեղեկություն են տալիս, որ թշնամական մի տանկ կա մոտակայքում: Մոնթեն անմիջապես հայկական տանկ է ուղարկում վերջինիս ընդառաջ՝ պարզելու, թե ինչն ինչոց է եւ, եթե հնարավոր է, տանկը գրավելու: Մերոնք գնում են, ու ինչպես է լինում, կրակում են թշնամու տանկին, շարքից հանում այն: Ասում են՝ հրամանատարի բարկությանը չափ ու սահման չի լինում, քանի որ տանկը վերցնելու փոխարեն անիմաստ ոչնչացրել էին այն: Նա հայկական տանկից դուրս է կանչում անձնակազմին ու հարցնում՝
- Դուն ո՞վ ես, քեզ ո՞վ իրավունք տվեց կրակելու։
Մարդն ասում է՝
- Ես հրամանատարն եմ։
- Դուն հրամանատար չես, դուն էշ ես,- հետեւում է Մոնթեի պատասխանը։ Հետո հարցնում է մյուս զինվորին.
- Դո՞ւն ով ես։
- Ես հրաձիգն եմ։
- Դուն հրաձիգ չես, դուն ալ ես էշ։
Հետո Մոնթեն նույն հարցը տալիս է երրորդ զինվորին, ով տանկի մեխանիկ-վարորդն էր, եւ ի զարմանս բոլորի՝ հնչում է նման մի պատասխան՝ ես էշ եմ։
Որոշ ժամանակ բոլորն անակնկալ պատասխանից քար են կտրում, իսկ հետո լսվում է Մոնթեի ձայնը.
- Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։
ՃՃՃ