Սյունիքում եկեղեցի է փլուզվել


17:25 , 9 մարտ, 2013

Այ սրա համար եմ ասում, որ փոխանակ Կինո Մոսկվայի ամառային դահլիճը քանդելը, Սայաթ-Նովայի վրա զռլամա ինչ-որ բան սարքելը, Մայր Աթոռի մուտքի մոտ ինչ-որ գոթիկական կառույցներ սարքելը նախ եղած եկեղեցիները վերանորոգեք, հարգելի ՀԱԵ որոշում ընդունող վերնախավ ջան, հետո նոր անցեք ինչ-որ գրոտսեկային շինությունների կառուցմանը, որոնք առանց այդ էլ հակասական զգացողություններ են առաջացնում հասարակության մոտ։

***

Այսօր` ժամը 15.00-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի, Կապանի տարածաշրջանի Սևաքար գյուղում փլուզվել է եկեղեցի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նյութի աղբյուրը` այստեղ