Armfootball.com-ը գրում է.
Հայաստան - Ուզբեկստան ընկերական հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել փետրվարի 12-ին թուրքական Անթալիա քաղաքում, տեղի չի ունենա, հաղորդում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հանդիպումը նախատեսված էր անցկացնել Թուրքիայում, սակայն ՀՖՖ-ն այն որոշել է չեղյալ համարել Թուրքիայում առկա քաղաքական անկայուն վիճակի պատճառով և ներողություն է խնդրել Ուզբեկստանի ֆեդերացիային պատճառած անհարմարության համար:
Ավելացնենք, որ ՀՖՖ-ի պաշտոնական կայքում դեռ ոչ մի տեղեկություն չկա այդ մասին: