1980թ. հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Կարտերը կոչ արեց բոյկոտել Մոսկվայի Օլիմպիական խաղերը


05:56 , 20 հունվար, 2017
Պատմության մեջ այս օրը՝ 1980թ. հունվարի 20-ին, նախագահ Ջիմի Կարտերը կոչ արեց բոյկոտել նույն թվականի ամռանը Մոսկվայում կայանալիք Օլիմպիական խաղերը: Պատճառը ԽՍՀՄ կողմից Աֆղանստան ներխուժումն էր, որը սառը պատերազմի շրջանակներում Արևմուտքի և սոցիալիստական ճամբարի երկրների հարաբերությունների էլ ավելի վատացման պատճառ էր հանդիսացել: Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային սանկցիաներից բացի, նաև այդ կերպ էր արտահայտում իր դժգոհությունը ԽՍՀՄ սանձարձակ քայլերի նկատմամբ: Ջիմի Կարտերի կոչին արձագանքեցին ևս 64 երկրներ, ովքեր ԱՄՆ-ի պես հրաժարվեցին մասնակցել օկուպանտ երկրում տեղի ունենալիք խաղերին: