2017թ. հունվարի մեկից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից: Նախատեսված է կատարել աշխատանքային գրքույկների թվայնացում և ստաժի մասին հնարավոր տեղեկատվության հավաքագրում: Թվայնացման գործընթացն սկսվելու է 2017թ.-ի ապրիլ ամսից և տևելու է մինչև 2019թ. հունվար ամիսը:
Այս տարվա ընթացքում նախատեսվում է թվայնացնել 100 և ավելի աշխատող ունեցող գործատուների մոտ պահվող աշխատանքային գրքույկները: Թվայնացման արդյունքում էապես կբարելավվի կենսաթոշակային և սոցիալական այլ ծառայությունների որակն ու հասցեականությունը, կնվազի կոռուպցիոն ռիսկերի մակարդակը։