Lurer.com-ը գրում է.
D’Marie խորհրդատվական ընկերության վերլուծաբանները կազմել են Victoria’s Secret-ի «ամենաարժեքավոր հրեշտակների» նոր վարկանիշը՝ գնահատելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են բրենդի ճանաչելիությունը սոցցանցերում, գովազդային արշավների ժողովրդականությունը, մոդելների ազդեցությունը վաճառքի վրա։
Ըստ այդ գործոնների առաջին տեղում հայտնվել է բրազիլուհի սուպերմոդել Ադրիանա Լիման։ Երկորրդ տեղում Ալեսսանդրա Ամբրոսիոն է, ով սկսել է համագործակցությունը բրենդի հետ` 2005 թվականին։ Երրորդ տեղում 20-ամյա Թեյլոր Հիլն է։ Հնգյակում են նաև 23-ամյա Ժոզեֆինա Սկրիվերն ու 31-ամյա Լիլի Օլդրիջը։