Ոչ պետական կազմակերպությունները իրականում զբաղված են մենակ իրենց փիառով


17:51 , 15 հունվար, 2017
Картинки по запросу բաբկեն թունյանէս վերջին ամիսներին մի բանում եմ հասցրել համոզվել։ Ուրեմն՝ անուն հանած ոչ պետական կազմակերպություններից շատերը, ովքեր, թվում ա թե, շատ ակտիվ են, տարբեր թեմաների մեջ կան, օգտակար գործով են զբաղված, իրականում զբաղված են մենակ իրենց փիառով։
Սեմինար ու կոնֆերանս են անցկացնում՝ քոֆի բրեյքներով, բանով, զեկույց-մեկույց են տպում, խոսում են, էլի են խոսում...
Բայց որ մի կոնկրետ բան ես առաջարկում, ուղեղները «կախում ա»: Հետ են սովորել։
Միակ օգուտն էն ա, որ հիմնականում դրսից ստացված փողը ի վերջո ծախսվում ա Հայաստանում ու ինչ-որ չափով նպաստում տնտեսության աշխուժացմանը։
Բայց ախր էդ նույն ռեսուրսով կարելի էր շատ ավելի օգտակար բաներ անել, քան ծաղկաձորներում ու դիլիջաններում միկրաֆոնով ջուր ծեծելը։