Այսօր կանանց միջազգային օրն է !!!
1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի են դուրս եկել` պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված են եղել զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվել են:
1910 թվականին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկել է տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություն և անսահման սեր !!!