Newsarmenia.am-ը գրում է.
Հրապարակվել է նախօրեին Անգլիայի լիգայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Հալ Սիթիի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գործողությունների տեսանյութը։
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» պարտության մատնել «Հալ Սիթիին»։ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Խուան Մատան, ով հաշիվը բացեց 56-րդ րոպեին:
Մխիթարյանը փոխարինվեց 71–րդ րոպեին։
Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 26-ին: