Պետք է կարողանանք թոթափել բարդույթներն ու ավելի հաճախ ասել շնորհակալություն


13:44 , 11 հունվար, 2017
Похожее изображениеԱյսօր շնորհակալության միջազգային օրն է։ Ցավոք, հաճախ չենք նկատում թեկուզ աննշան առիթները, որոնց համար արժե երախտագետ լինել։ Չենք տեսնում այն մարդկանց, որոնք, շատ դեպքերում մնալով աննկատ, հսկայական աշխատանք են կատարում։ Մենք պետք է կարողանանք ավելի արմատավորել շնորհակալության և երախտագիտության մշակույթը, սովորենք շնորհակալ լինել մեր շրջապատում եղած ամեն դրականի համար։ Պետք է կարողանանք թոթափել բարդույթներն ու ավելի հաճախ ասել շնորհակալություն բառը։ Ու անպայման շնորհակալության ու երախտագիտության մթնոլորտը կբազմապատկի մեզ շրջապատող դրականն ու լավը, բարին ու գեղեցիկը։