Գեղամ Կադիմյանը հեռացել է "Կարպատներից"


13:10 , 11 հունվար, 2017

Գեղամ Կադիմյանը հեռացել է Barometer.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը հեռացել է ուկրաինական "Կարպատներ" ակումբից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ "Կարպատները" Կադիմյանից բացի խզել է պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ:

Կադիմյանը "Կարպատներ" էր տեղափոխվել Դոնեցկի "Օլիմպիկ"-ից 2016 թվականի փետրվարին: