Ամանորն ԱԼՄ-ում. դիմավորեք, երգում է Տիգրան Կարապետիչը


15:00 , 11 հունվար, 2017

Ժամանակին ԱԼՄ ալիք կար, որն ուներ համբավ ու լայն ճանաչում ողջ Հայաստանով մեկ: Ալիքի հիմնական եթերացանցը կազմում էին երաժշտական նախագծերը, որոնց մասնակից էին դառնում Հայաստանից երգելու հետ սեր ունեցող բոլոր ցանկացողները: Տեսահոլովակներ, ասմունքի երեկոներ, մրցույթներ, տոնական բանկետներ ուղիղ եթերում և, իհարկե, «Շոգեքարշ» հաղորդումը, որի ընթացքում ինչ ասես չէին շահում մարդիկ՝ հեռուստացույց, ֆեն, միքսեր ու անգամ էպիլյատոր))): Դե իսկ Ամանորի տոնական միջոցառումները հատկապես ճոխ ու ուրախ էին անցնում, երբ ալիքի տերը, նույն ինքը՝ մաեստրո Կարապետիչը վերցնում էր բարձրախոսն ու երգում հանրահայտ «ծաղիկները»: Նոստալգիկ տեսանյութ, որը շատերն կտեղափոխի հեռավոր 2000-ականներ: