«Յունայթեդը» հաղթեց. Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ, լուսանկարներ)


01:44 , 11 հունվար, 2017

Lurer.com-ը գրում է․

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժերը չափեց «Հալ Սիթի»-ի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով:

Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո 56-րդ րոպեին Խուան Մատան բացեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Ֆեալինին խփեց հանդիպման վերջին գոլը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 71-րդ րոպեին: