Հունվարի 9-ին տեղի ունեցավ «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը


15:05 , 9 հունվար, 2017
Картинки по запросу համախմբումՕրակարգում ընդգրկված էին ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր:
Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար գնահատեց այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ որոշում կայացվեց ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով:
Վարչությունը նաև որոշում կայացրեց ստեղծել բանակցող խումբ: Վարչությունը լիազորեց կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ:
«Համախմբում» կուսակցության մամուլի ծառայություն