Էմմիի հուզիչ գրառումը հայրիկի մասին


13:04 , 9 հունվար, 2017
Image may contain: 1 person, text and close-upԵթե դու չգնայիր, ամեն ինչ այս կյանքում ավելի լավ կլիներ: Ամեն բան ավելի ճիշտ ու գեղեցիկ կլիներ: Ես ու մամաս մենակ չէինք լինի, որովհետև ոչ մի լավ բան, ոչ մի երջանկություն չի կարող լրացնել այդ բացը: Եթե դու չգնայիր, ես ավելի ուրախ կլինեի: Շատերը գլուխ չէին բարձրացնի, շատերը դիմակները չէին հանի, և ես կշարունակեի ամեն ինչ գունավոր տեսնել: Այսօր պապայիս ծննդյան օրն է: Ամենաբարի մարդ, պարծանքի արժանի զավակ, ամենակամեցող եղբայր, ամենասիրող ամուսին, ամենասիրված հայր: Ես գիտեմ, որ դու կաս, ուղեկցում ես ինձ ու տեսնում ես ամեն ինչ: