Մեսսին 90-րդ րոպեին "Բարսելոնային" փրկեց պարտությունից


10:30 , 9 հունվար, 2017

Մեսսին 90-րդ րոպեին Barometer.am-ը գրում է.

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում "Բարսելոնան" հյուրընկալվելիս 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց "Վիլյառեալի" հետ:

Երկրորդ կեսի հենց սկզբում Նիկոլա Սանսոնեն առաջ մղեց տանտերերին, սակայն 90-րդ րոպեին Լիոնել Մեսսին տուգանայինից կատարած հարվածով խփեց պատասխան գնդակը՝ փրկելով "կապտանռնագույններին" պարտությունից:

Այս հանդիպումից հետո "Բարսելոնան" վաստակեց 35 միավոր ու նահանջեց երրորդ հորիզոնական: "Վիլյառեալը" 30 միավորով 5-րդ տեղում է: