Ծաղկաբեր գյուղում տնակ է այրվել


13:00 , 8 հունվար, 2017

Lurer.com-ը գրում է.

Հունվարի 8-ին, ժամը 03.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում այրվում է ոչ բնակելի տնակ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 11-րդ փողոցի տներից մեկի մոտակա ոչ բնակելի տնակը (սեփականատեր՝ Տ. Ն.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.24-ին:

Այրվել է տնակի պատերը և առաստաղը՝ մասամբ (մոտ 6 քմ) և ներսում պահեստավորված գոմաղբ (մոտ 2.5 խմ):