Սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի 28-ամյա որդին


16:25 , 7 հունվար, 2017
iravaban.net. Գեղարքունիքի մարզում այսօր` հունվարի 7-ին անհայտ անձանց կողմից սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին` Հայկ Հակոբյանը: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության բաժնից:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում: Նշենք, որ Հայկ Հակոբյանը 28 տարեկան էր: