Արևմուտքը ոչ մի գնով չի հանդուրժի Թուրքիա-Ռուսաստան սերտ դաշինքի ստեղծումը


04:52 , 29 դեկտեմբեր, 2016
Image resultԺամանակին գրել եմ, որ ԱՄՆ-ն Էրդողանին դուրս է գրել և պիտի ուտիլիզացնեն։ Հենց այդ պատճառով նա շրջվեց դեպի Ռուսաստան և փորձում է մնալ Թուրքիայի ղեկին հենց Ռուսաստանի օգնությամբ։ Անհաջող հեղաշրջման պահին նրան Ռուսաստանը նախազգուշացրեց և փրկեց սատկելուց։ ԱՄՆ-ն Ռուսաստանի այդ քայլից հետո սկսեց ռմբահարել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ ունեցած նախկին բոլոր համաձայնությունները։ Թուրքիան ԻԳԻԼ-ի հովանավորից դարձավ նրա թշնամին և Ռուսաստանի գործակիցը նրա դեմ պայքարում։
Վստահ եմ, որ Արևմուտքը ոչ մի գնով չի թողնելու Թուրքիա-Ռուսաստան սերտ դաշինքի ստեղծումը։ Եթե Արևմուտքի սովորական միջոցներով չհաջողվեց Թուրքիայի սանձերը ձգել, ապա վստահորեն կասեմ, որ Արևմուտքը Թուրքիայի դեմ կհանի Իսրայելին և Իրանին նրանց հաշտեցնելով միմյանց հետ։ Սա ծայրահեղ դեպքում, իհարկե, որպես պլան B։
Այնպես որ, քաղաքական ծաղրածու Ժիրոն ինչքան էլ Թուրքիայի հետ Ռուսաստանի դաշինքից խոսի, միևնույն է, Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս գալ չեն թողնի ու հաստատ քթին կհասցնեն իր ռուսական նկրտումների համար։
Էրդողանի ռևերանսները դեպի Ռուսաստան առավել ծանրացնում ու խճճում են նրա վիճակը՝ նրան ավելի արագ մոտեցնելով իր վախճանին։