Թատրոնի և քաղաքական կյանքի առնչություններն հետաքրքիր են ու հաճախ` ցավոտ


12:41 , 27 մարտ, 2012

ԱՅՍՕՐ ԹԱՏՐՈՆԻ ՕՐՆ Է
Թատրոնի և քաղաքական կյանքի առնչություններն անառարկելի են, հետաքրքիր ու հաճախ` ցավոտ: Երկուսն էլ բեմ են պահանջում ու դերակատարներ: Եթե իրական թատրոնում գիտակցաբար, կամավոր և ամենակարևորը՝ արվեստով ես խաբում կամ խաբվում. ապա քաղաքական բեմում խաբկանքը ծանր է անդրադառնում հիմնականում հասարակության, հազվեդեպ` քաղաքական դերասանի վրա: Եվ, եթե բարձրարվեստ թատրոնը ժողովրդի քաղաքակրթական, բարոյական որակներն է բարձրացնում, ապա քաղաքական թատրոնը բարոյալքում է սեփական ժողովրդին: