Մարկոս Ռոխո. «Հուսով եմ, 2017թ. «Մանչեսթեր Յունայթեդն» առանց մրցանակի չի մնա»


15:40 , 24 դեկտեմբեր, 2016

Armfootball.com-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոն ամփոփել է 2016 թվականը:

-Կարծում եմ, հետաքրքիր տարի էր ինձ համար: Շատ բան տեղի ունեցավ: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեցի Անգլիայի գավաթը, իսկ հետո Ամերիկայի գավաթը եղավ: Ցավոք սրտի, Արգենտինան չկարողացավ հաղթել այդ մրցաշարը, բայց այն ամեն դեպքում այն իմ հիշողության մեջ է:

Մենք պետք է վճռականորեն ավարտենք տարին և հաղթենք այնքան, որքան հնարավոր է: Հուսով եմ, 2017թ. «Մանչեսթեր Յունայթեդն» առանց մրցանակի չի մնա,- Ռոխոյի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը: