Հայ սամուրայի բուսիդոն


17:14 , 20 դեկտեմբեր, 2016

Related imageա. Հայ սամուրայը ձմռանը գլխարկ չի հագնում։

բ. Հայ սամուրայը մեքենայի ամրագոտին չի քցում, սաղ օրը աջ ձեռքով բռնում ա, որ գայիշնիկները չջոգեն։

գ. Հայ սամուրայը ծխում է միայն պատուհանները փակելուց եւ երեխաներին կողքը նստացնելուց հետո։

դ. Հայ սամուրայը պապիրոսը քցում է գետնին՝ անպայման հեռանալով աղբամանից հիսուն մետր հեռու։

ե. Եթե հայ սամուրայը որոշում է պապիրոսը նետել աղբամանը, ապա գտնում է պլաստիկե աղբաման եւ նետում մեջը անպայման առանց հանգցնելու։

զ. Հայ սամուրայը մաշնեն կանգնացնում է երկրորդ գիծ, դուրս է գալիս ու կանգնում կողքը՝ երրորդ գծով։ Անպայման մեջքով դեպի շարժումը։