Լևոնին հանեցին հող հանձնելու համար, իսկ չհանձնողները ի՞նչ արեցին


11:30 , 18 դեկտեմբեր, 2016
Картинки по запросу արցախԵս հող չհանձնելու մասին պետական դիրքորոշում արտահայտելու միայն մի հիմք գիտեմ. հզոր երկիր կառուցելը՝ անխոցելի պաշտպանական համակարգով, գերժամանակակից զենքերով, ռազմաարդյունաբերական համալիրներով: Մյուս ձևը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հարձակումը կանխելու համար Հայաստանը սկուտեղի վրա Ռուսաստանին նվիրելն է, մեր երկիրը այդ գերտերությունից կախվածության մեջ դնելը` միևնույն ժամանակ հույսը դնելով մեր ընտանիքներում մեծացող տղաների հայրենասիրության, անձնազոհության վրա...
Լևոնին հանեցին հող հանձնելու համար: ՕԿ: Իսկ չհանձնողները ի՞նչ արեցին։ Քանի՞ տեսակի զենք գնվեց, ռազմական գործարան կառուցվեց Հյուսիսային պողոտաների, Լինսիի գումարներով շինարարական փուչիկ փչելու, Աֆրիկաներում առյուծ որսալու, մեկը մյուսի հետևից արտասահմանյան բրենդեր ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ հիմքերով ներկրելու ու դղյակային ավաններ կառուցելու փոխարեն։