Կալանքը պիտի վիճարկվող գումարից ոչ ավելին լինի


16:15 , 14 դեկտեմբեր, 2016
Image result for դահկՇատերն են առնչվել ԴԱՀԿ-ի կողմից իրենց հաշվեհամարների ու գույքի վրա կալանք դնելուն, երբ, ասենք, 100 000 դրամ վիճարկվող գումարի համար կալանքի տակ է հայտնվում ոչ միայն բանկային հաշվի ամբողջ գումարը, այլ նաև անշարժ ու շարժական գույքը:
Սա, ըստ իս, անմարդկային ու անարդար վարվելակերպ է: Կալանքը պիտի վիճարկվող գումարից ոչ ավելին լինի, ու քաղաքացին պիտի հնարավորություն ունենա որոշել, թե ինչի վրա են կալանք կիրառելու:
Բացի այդ՝ այս խայտառակ երևույթը նաև ստիպում է հնարավորության դեպքում ստանալ սև աշխատավարձ, գործարքներն էլ կատարել` շրջանցելով բանկերը:
Մեր օրենսդիրներին և գործադիրներին սա չի հուզու՞մ։