Լրագրող ծեծելը նվազագույն պահանջն է Ռ.Հակոբյանի համար՝ 2017-ին ՀՀԿ ցուցակով խորհրդարան մտնելու համար


12:24 , 8 դեկտեմբեր, 2016

Image result for Ռ.ՀակոբյանԿարծում եմ, որ լրագրող ծեծելը այն նվազագույն պահանջն է, ինչը անհրաժեշտ է, որպեսզի Ռ.Հակոբյանը 2017-ին խորհրդարան մտնի ՀՀԿ ցուցակով: Չիմացողների համար ասեմ, որ դա նման է կրիմինալ որևէ խմբում ընդգրկվելու համար կիրառվող մեթոդին, երբ «նորակոչիկին» ստիպում են հանցագործություն կատարել՝ նույնիսկ մարդ սպանելու աստիճանի, որպեսզի վերջինս իրավունք ունենա համարվել յուրային: Այնպես որ, կարելի է շնորհավորել նախկին դաշնակցական և այսուհետ նախկին ընդդիմադիր պատգամավորին հհկ-ական շարքերը համալրելու կապակցությամբ:

Հ.Գ. Ափսոսում եմ, որ պատմականորեն ձախողված այդ կառույցի շարքերն են համալրում նաև որոշակիորեն նորմալ անձնավորություններ: