Հետաքրքիր փաստ. կարմիրի ու կապույտի համադրությունը շատ ծանր է ընկալվում աչքի կողմից


00:27 , 27 փետրվար, 2013

Հետաքրքիր փաստ. չնայած էս գույները բավական հաճախ են օգտագործվում ազգային դրոշներում, էդ թվում նաեւ՝ ՀՀ, բայց արի ու տես, որ կարմիրն ու կապույտը շատ ծանր էն ընկալվում աչքի կողմից, երբ կողք կողքի են: Դա տեղի ա ունենում «քրոմոստերեոպսիս» կոչվող երեւույթի պատճառով, ինչը հանգեցնում ա նրան, որ որոշ գույներ առաջ են մղվում, որոշները՝ հետ: Ու էդ ահավոր գրգռում ա աչքը: Ամենաշատը էդ երեւույթը դրսեւորվում ա կարմիր-կապույտի ու մեկ էլ կարմիր-կանաչի դեպքում: Ապացույց՝ հլը փորձեք նայել էս նկարին մի քանի վայրկյան: Ես նույնիսկ կասկածում եմ, որ էս մեկնաբանությունը կարդալուց հետո արդեն ոմանց աչքերը սկսել են ցավալ: