Էրդողան. Թուրքիան ԵՄ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել քրդերի դեմ


14:36 , 16 նոյեմբեր, 2016

Newsline.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք Եվրամիությունից պահանջում են կոնկրետ քայլեր ձեռնարկել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ, գրում է «Միլլիյեթ» պարբերականը:

Էրդողանը նշել է, որ ԵՄ անդամ երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ապաստան են դարձել քուրդ զինյալների համար, որտեղ ՔԱԿ-ը դեռևս չի ճանաչվել ահաբեկչական խմբավորում:

«Դա սազական չէ գործընկեր համարվող երկրին»,- ասել է Էրդողանը` ակնարկելով Գերմանիային:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի և նրա թշնամիների միջև: