Slaq.am-ը գրում է.
Լոս Անջելեսում նոյեմբերի 12-ին ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ բողոքող ցուցարարներից ավելի քան 150-ին:
Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, ոստիկանությունը մեկը մյուսի հետևից դուրս է բերել ցուցարարներին Գրանդ պարկ զբոսայգուց և տեղափոխել նրանց դպրոցական ավտոբուսներով:
Հաղորդվում է, որ ոստիկանները կրակոց են արձակել օդաճնշիչ ատրճանակներից այն ցուցարարների ուղղությամբ, ովքեր քարեր են նետել իրենց վրա:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հազարավոր ամերիկացիներ Թրամփի դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել Օրեգոն, Կալիֆոռնիա, Իլինոյս, Վաշինգտոն, Նյու Յորք և Տեխաս նահանգներում:
Ժամեր առաջ Օրեգոնում տեղի ունեցած ցույցի ընթացքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ քաղաքացի հրազենային վնասվածք էր ստացել: