Ճախարակը՝ որպես աշխատանքի խորհրդանիշ


23:18 , 7 նոյեմբեր, 2016

Դարեր շարունակ ժողովուրդը օգտագործել է այս գործիքները թել մանելու և ոլորելու համար. ճախարակը բռնակով աշխատացվող թափանիվն էր, իսկ իլիկը՝ ձեռքի հոլաձև գործիքը: Պատահական չէ, որ որպես աշխատանքի և ժողովրդի աշխատասիրության խորհրդանիշ՝ ճախարակով թել մանող հայուհու պատկերը 1919 թվականին տեղ գտավ Առաջին Հանրապետության 250 ռուբլիանոց թղթադրամի վրա: Թղթադրամների ընդհանուր գեղարվեստական գաղափարի և ձևանմուշների պատրաստման հեղինակն էր նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը: