Առողջապահության նախարարի պատասխանը ոչնչով չի տարբերվում Շմայսի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի և այլոց պահվածքից


09:49 , 5 նոյեմբեր, 2016
Картинки по запросу լեւոն ալթունյանԴիմում եմ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Հարգելի՛ պարոն վարչապետ,
Այսօր առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պատասխանը ոչնչով չի տարբերվում Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի, Սուրիկ Խաչատրյանի և այլոց պահվածքից, որոնց համար մարդու կյանքն իրենց բիզնեսին (տվյալ դեպքում՝ ապահովագրական բիզնեսին) խթանող կամ խոչընդոտող հանգամանք է: Որոշ ժամանակ առաջ Դուք հայտարարեցիք, որ կառավարությունը շատ ծանր բեռ է վերցրել, համաձայն եմ... բայց այդ ծանր բեռից Լևոն Ալթունյանը ոնց որ շատ արագ գրիժա է ստացել: Խնդրում եմ Ձեզ օգնել այդ մարդուն և հնարավորինս արագ ազատել իրեն այդ բեռից: