15:34 , 22 փետրվար, 2013
Ներկա ժամանակները համեմատելով հին ժամանակների հետ` աչքերիս առաջ վերընձյուղվում է Հովհաննես Թումանյանի «Կեղտոտ մամուլ» հոդվածը: Ասես Թումանյանը գրած լիներ ներկայիս Հայաստանի եղկելի իրավիճակի մասին: Հա, հա, բոլորը բողոքում են, բոլորը անհիմն քննադատում են. ասես ոչինչ չեն կարող անել, բացի քննադատելուց: Ազգս հաճույք է ստանում փնովելուց, ցածրացնելուց, հերյուրելուց: Սա է մեր պատկերը, սա ենք մենք ու դժվար թե փոխվել կարողանանք: Թումանյանը դիպուկ նկարագրել է իր շուրջը տիրող մթնոլորտը, անկեղծացել ու խղճացել: Մամուլը «կեղտոտ» է, ինչպես «կեղտոտ» են խոսքերը: Ձեզ չեն լսում: «Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան և խոր զգան ու զգաստանան»:
Ավետիս Հարությունյան / Avetis Harutyunyan