Կոմիտասի խմբերգերից կազմված համերգի ծրագիրը


05:36 , 25 հոկտեմբեր, 2016

Ներկայացնենք կոմիտասյան մի մասունք` 1920 թվականի ապրիլի 18-ին Պոլսի «Պտի-Շան» ձմեռային թատրոնում կայացած համերգի ծրագիր-բուկլետը: Ինչպես նշված է, Կոմիտասի տարբեր խմբերգերից կազմված այդ համերգը կազմակերպել էին «Կոմիտասյան հինգ սաները»:
1910 թ. Կոմիտասը Պոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով, որի առաջին համերգը տեղի ունեցավ նոյեմբերին նույն «Պտի-Շան» թատրոնում։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»։
Պատկերները՝ Օնիկ Ժամկոչյանի ֆեյսբուքյան էջից: