Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի նախագահին


23:50 , 24 հոկտեմբեր, 2016

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի նախագահինBarometer.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Վատիկանում ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Ինչպես հայտնում է BBC-ն` մեջբերելով Վատիկանի մամլո ծառայության հաղորդագրությունը, հանդիպումը նախապես ծրագված չի եղել և կայացել է լատինամերիկյան երկրում ստեղծված քաղաքական անկայունության ֆոնին:

«Հանդիպումը կայացել է քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի մտահոգիչ իրավիճակի ֆոնին, որում գտնվում է երկիրը և որն իր ծանր ազդեցությունն է թողել Վենեսուելայի ողջ բնակչության կյանքի վրա», - ասվում է Վատիկանի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ քահանայապետը Վենեսուելայի նախագահին կոչ է արել «համարձակորեն ազնիվ և կառուցողական երկխոսության ուղի բռնել»:

Այսօր ավելի վաղ վենեսուելական ընդդիմության առաջնորդները հանդիպել են Վատիկանի ներկայացուցիչների հետ երկրի մայրաքաղաք Կարակասում: