Ազգն այդքան հարուստ պատմություն ունենա, բայց իր սերնդին մեծացնի «դժբախտ երջանիկների» սերիալներո՞վ


15:00 , 24 հոկտեմբեր, 2016

Վերջապես...

Որևէ ազգ էդքան հարուստ պատմություն ունենա,
բայց իր սերնդին մեծացնի «Դժբախտ երջանիկների»,
«Ու՞ր է Ջեմիկի տղամարդը», «Տուզիկի կյանքի գինը», «Լքյալ վրիժառու» տխմար վերնագրերով անվերջանալի պատմությունների` գռեհկության հասնող պրիմիտիվության վրա...
Չգիտեմ՝ այս սերիալում ինչքանով կլինի մեր պատմությունը հարգի արտացոլված...
Բայց դե առնվազն մեր արքաների անունները կսերտենք ու կհիշենք )

Այ էսպիսի լավ լուր։
Ոնց որ իսկապես ուշքի ենք գալիս ))