Հայաստանում մարդիկ մահանում են՝ իրենց հետ տանելով երազանքներ դարձած մարդկային հասարակ ցանկություններ
20:30 , 23 հոկտեմբեր, 2016
Հայաստանում մարդիկ մահանում են բժշկի փող չունենալուց։ Հայաստանում մարդիկ մահանում են բեսպրեդելի արդյունքում ամեն լնգուլվազի մոտ հայտնված զենքից, մահանում են ջունգլիավարի երթևեկությունից։ Հայաստանում մարդիկ մահանում են ֆինանսական խնդիրների արդյունքում առաջացած հիվանդություններից։ Հայաստանում մարդիկ պարզապես մահանում են՝ այդպես էլ չտեսնելով նորմալ երկիր, չունենալով նորմալ աշխատանք, երեխայի համար չառնելով նորմալ սնունդ ու հագուստ։
Հայաստանում մարդիկ մահանում են՝ իրենց հետ տանելով երազանքներ դարձած մարդկային հասարակ ցանկություններ...