Ադրբեջանի բանակը կորուստ ունի (photo)


03:55 , 22 հոկտեմբեր, 2016

Ադրբեջանի բանակը կորուստ ունի։
Ըստ ընդդիմադիր մամուլում տարածված տեղեկությունների՝ Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆ Յունուս օղլու Հաշիմովը սպանվել է երեկ երեկոյան։ Վերջինս զորակոչվել է Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին ավանից։
Ադրբեջանական պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև մամուլին յուրահատուկ է մահացած զինծառայողների մասին ոչ ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը։
Օրինակ՝ զինծառայողի սպանվելու վայրի մասին հաղորդվում է ոչ ճշգրիտ տեղեկություն։
Գուցե նաև երեկ երեկոյան սպանված զինծառայողը ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքներից է։