Նախագահականի կայքէջը կարճ հայտարարություն է տարածել՝ կապված կայացած Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման հետ։ Թեև մանրամասներ չեն բարձրաձայնվել, սակայն նշվում է` քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը։
Նյութի աղբյուրը` այստեղ