Գագիկ Սուրենյանը մի քանի օր է՝ առավոտից երեկո բարձրաձայնում է


00:30 , 19 հոկտեմբեր, 2016
Image result for Գագիկ ՍուրենյանԳագիկ Սուրենյանը մի քանի օր է՝ առավոտից երեկո բարձրաձայնում է, որ ցիկլոն է մոտենալու, ձյուն է տեղալու, բայց մեր պաշտոնյաներին դա չի հետաքրքրում, նրանք թերևս ձնեմարդ պատրաստել ու ձնագնդի խաղալ գիտեն: Ճանշին, մարզպետարաններ, Տրանսպորտի նախարարություն, Ճանապարհային ոստիկանություն․ ո՞վ պետք է պատասխան տա այսօր մահացած աղջնակի ընտանիքին, ինչու՞ պետք է ճանապարհը նորմալ չվերահսկվեր, ինչու՞ պետք է միջպետական ճանապարհը չմաքրվեր․․․ Լավ, որ ասեմ պատահական էր ձյունը, էլի հա, բայց նորից եմ կրկնում՝ պետհիդրոմետը մի քանի օր է՝ ասում է այդ մասին: Չեմ հասկանում այդքան դժվա՞ր է աշխատելը, չեք կարողանում գործ անել, ձեր աթոռները թողեք ուրիշներին, նրան, ով պատասխանատվության զգացում կունենա: Ցավակցում եմ մահացած գեղեցկուհու ընտանիքին, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: