Մի դրվագ 1919 թվականի Ալեքսանդրապոլից


00:15 , 19 հոկտեմբեր, 2016

Ներկայացնենք ուշագրավ մի լուսանկար Gettyimages.com կայքից, որը պատկերում է 1919 թվականին Ալեքսանդրապոլի (Գյումրի) փողոցներից մեկում իրականացվող վերանորոգման աշխատանքները: Ինչպես նշվում է, բանվորների այդ խմբի աշխատանքներն ընթանում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գրասենյակի (Ամերկոմ) աշխատակից Կլիֆորդ Դաուների ղեկավարությամբ (նկարում), իսկ կատարված աշխատանքի համար վարձատրությունը իրականացվում էր «սնունդ՝ աշխատանքի դիմաց» սկզբունքով: