ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


23:08 , 18 հոկտեմբեր, 2016

Hetq.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: