«Հայաստանի դուստրեր» բարեգործական նամականիշերը


00:00 , 18 հոկտեմբեր, 2016

Ներկայացնենք 1923 թվականին Ամերիկայում բարեգործական դրամահավաքների նպատակով թողարկված «Հայաստանի դուստրեր» նամականիշերը: Նմանատիպ նամականիշներ թողարկվում էին 1920-ական թվականներին «Հայկական Կարմիր խաչ» (հետագայում՝ «Հայ օգնության միություն», ՀՕՄ) Ամերիկայի հայ կանանց բարեգործական կազմակերպության կողմից: Անգլերենով կազմակերպության պաշտոնական անվանումը եղել է «Daughters of Armenia»՝ «Հայաստանի դուստրեր» (կենտրոնը՝ Բոսթոն): Այդ տարիներին «Հայկական Կարմիչ խաչ»-ը բազմակողմանի օգնություն էր կազմակերպում տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ Ենթադրվում է, որ նամականիշի պատկերի հեղինակը նկարիչ Արշակ Ֆեթվաճյանն է եղել, ով, ի դեպ, Հայատանի առաջին Հանրապետության փոստային նամականիշների հեղինակն էր: