Անիմաստ փիա՞ռ, թե՞ անկեղծ քայլ


18:30 , 17 հոկտեմբեր, 2016

Image result for կարեն կարապետյանՕրեր առաջ վարչապետը հայտարարեց, թե պատրաստվում է ձեռնամուխ լինել հսկիչ գների կարգավորմանը: Որ ճիշտն ասեմ, այդ հայտարարությանը առաջին իսկ օրվանից լուրջ չեմ վերաբերվել:
Եթե իսկապես նոր վարչապետը պատրաստ է ՊԵԿ-ի բուրգը մասնատել, իսկ հսկիչ գների առկայությունն այդ բուրգի սնման հիմնական միջոցն է, ապա նոր կառավարությունը պետք է նախևառաջ դա ամրագրի կառավարության ծրագրում:

Սակայն դա քիչ է, եթե կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ դա հերթական փիառ քայլ չէ կամ կիսատ-պռատ խոսք, ապա առաջիկա ամիսներին պետք է հստակ ի ցույց դնի հսկիչ գների կյանքի կոչումը:
Դա տնտեսության տեսանկյունից կարևոր քայլ է և պետք է օր առաջ կյանքի կոչվի: