Անհրաժեշտ է պարտադրել հեռավոր ուղերթներ կատարող ավտոմեքենաների սեփականատերերին ապահովել երկու վարորդի առկայությունը


20:15 , 17 հոկտեմբեր, 2016
Image result for մոսկվա երևան ավտոբուսԿարծում եմ, որ ՌԴ-ում ուղևորատար ավտոբուսների վթարների պատճառը վարորդների հոգնածությունն է կամ գիշերային ժամերին անքնությունը: Թե՛ նախկին և թե՛ նոր նախարարի օրոք փորձում են կյանքի կոչել վերահսկողության ուժեղացման վերաբերյալ օրենսդրական նորմեր: Կարծում եմ, որ հեծանիվ հնարելու կարիք չկա, ընդամենը անհրաժեշտ է պարտադրել հեռավոր ուղերթներ կատարող ավտոմեքենաների սեփականատերերին, որպեսզի ապահովեն երկու վարորդի առկայությունը մեկ մեքենայում, ովքեր կաշխատեն իրար փոխարինելով: Դա, բնականաբար, որոշակիորեն կթանկացնի տոմսի արժեքը, սակայն որքան էլ այն թանկանա, հաստատ կյանքից ավելի թանկ չի լինի, հատկապես որ Երևանից ՌԴ մեկնող կամ ՌԴ-ից ժամանող քաղաքացին դժվար թե չկարողանա մեկ ու կես անգամ ավելի վճարել տոմսի համար՝ գիտակցելով, որ դրանով ապահովագրում է իր ու իր մերձավորի կյանքը: