Armfootball.com-ը գրում է.
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Բետիսին»:
Այս խաղում Զիդանի սաներն առանձնապես խնդիրներ չունեցան և կարողացան հաղթել 6:1 հաշվով:
«Ռեալի» կազմում դուբլ ձևակերպեց Իսկոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Վարանը, Բենզեման, Մարսելոն և Ռոնալդուն: «Բետիսի» կազմում միակ գոլը խփեց Սեխուդոն:
«Ռեալ Բետիս» - «Ռեալ Մադրիդ» 1:6
Գոլերը` Վարան 4, Բենզեմա 32, Մարսելո 40, Իսկո 45, 63, Ռոնալդու 79 - Սեխուդո 56