Վրաերթեր. Տուժել է 17-ամյա երիտասարդ ու 56-ամյա կին


21:49 , 11 հոկտեմբեր, 2016

default-1Elq.am-ը գրում է.

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աթենքի փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Մերսեդես E 260» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Մ. Բաղրամյան եւ Ծաղկունյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: