Հանրությունը երկրի քաղաքական կյանքին մասնակցելու երկու եղանակ ունի՝ ընտրությունները և հանրահավաքները


18:23 , 10 հոկտեմբեր, 2016

Առհասարակ, հանրությունը երկրի քաղաքական կյանքին մասնակցելու երկու եղանակ ունի՝ ընտրությունները և հանրահավաքները:
Մեր երկրում երկուսին էլ մարդիկ բավականին ակտիվ մասնակցում են, ինչը, միանշանակ, լավ է:
Լավ է, բայց արդյունավետ չէ, քանի որ քաղաքական կյանքին մասնակցության այդ երկու ձևերով սահմանափակվելու արդյունքում երկրում ոչինչ չի փոխվում, և դեռ ավելին՝ քաղաքական համակարգը վաղուց արդեն սկսել է արտահայտել հանրության ոչ թե կուսակցական, քաղաքացիական, տնտեսական և, առհասարակ, սոցիալական, այլ՝ ծանոթ-բարեկամական և անձնական այլ երևույթներ:
Ստեղծված իրավիճակում հանրության հավաքական դժգոհությունը քաղաքական համակարգից կարող է լինել միայն ընտրությունները բոյկոտելը:

Գոնե մի նախադեպ թող լինի երկրում, տեսնենք՝ ինչ է լինում: