Այս ընտրություններին նկատեցի, որ մեր ընդդիմադիրներն անցել են «առ ու փախի» ռեժիմին


15:48 , 4 հոկտեմբեր, 2016
Image result for ընտրություններՈւշադիր հետևելով Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությունների ընթացքին՝ նկատեցի, որ մեր ընդդիմադիրները անցել են «առ ու փախի» ռեժիմին։ Նավը գնում է դեպի խորտակում, իսկ իրենք զբաղված են ոչ թե նավը փրկելու գործով, այլ թե ով ինչքան կփախցնի այդ խորտակվող նավից։ Մի երկու մանդատ փախցնեն, որ մի կերպ յոլա գնան, մինչև տեսնեն, թե գլխներին ինչ փորձանք է գալու։