Թախանձագին խնդրանք. ողջամիտ լինենք, չվիրավորենք, իրար վրա ձեռք չբարձրացնենք...


00:37 , 19 փետրվար, 2013

Ժողովուրդ ջան, բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու, ինչպես է լինելու, բայց մի թախանձագին խնդրանք. մի մոռացեք, որ մի բուռ ազգ ենք, ու բոլորս էլ հայրենակիցներ, արյունակիցներ... Ողջամիտ լինենք, չվիրավորենք, իրար վրա ձեռք չբարձրացնենք` անկախ ամեն ինչից... Արյունն ու ազգային շահը հաստատ անհամեմատ վեր են քաղաքական հայացքներից... Երբ որ սկսենք միմյանց հարգել` սեփական շահը ավելի վեր չդասելով, այ դա կլինի իսկական հաղթանակ :)